Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանից լրագրողները փորձեցին ճշտել,թե գյուղնախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի աշխատանքից ազատվելը որքանո՞վ էր կապված նոյեմբերի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի հետ: Նրա խոսքերով, վարչապետի իրավասությունների մեջ չի մտնում աշխատանքից ազատելու հրահանգ տալ: Նա կարող է ընդամենը ընթացակարգ սկսել, որով պետք է զբաղվեն միայն համապատասխան մարմինները: Կոնկրետ Վռամ Գյուլզադյանի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել: Մանվել Բադալյանը նշեց նաև, որ անձամբ իր դիմումում Վռամ Գյուլզադյանը նշել է, որ պաշտոնական պարտականությունները անհարգի չի կատարել: