Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Չպետք է հույս ունենանք, թե Պուտինի օրոք մենք ՌԴ-ի համար ավելի մեծ նշանակություն ենք ունենալու, քան Ադրբեջանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Բաքվի ղեկավար Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում հանդիպման արդյունքում ստորագրեցին դաշնակցային գործակցության մասին հռչակագիր, որը ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու երկրների հարաբերությունը կբարձրացնի «դաշնակցային մակարդակի»: Այդպիսով, փաստացի գործ ունենք «մոսկովյան հռչակագրի» ստորագրման ազդարարման մասին, որը դե ֆակտո հնարավոր է դիտարկել Մոսկվայի պատասխանը թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրին»:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների դաշնակցային մակարդակը նշանակում է, որ եթե Ռուսաստանը ֆորմալ առումով միայն Հայաստանի դաշնակցին էր, ապա հիմա նաև Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը և  Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, այսուհետ ամրագրվում է , որ Ռուսաստանը պետք է չեզոքություն պահպանի․«Որովհետև Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես մեկ աստիճանով բարձրանում են և վերածվում են դաշնակցային մակարդակի հարաբերությունների։ Փաստացիորեն Ռուսաստանն այլևս փաստաթղթերով ամրագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր համար նույն նշանակությունն ունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝  մինչ այժմ Հայաստանի հետ հարաբերությունները համարվում էին դաշնակցային, իսկ Սդրբեջանի հետ հարաբերությունները՝ գործընկերային։ Այժմ փաստացիորեն Ադրբեջանի հետ հարաբերությունները կվերածվեն դաշնակցայինի․«Իհարկե դեռևս փաստաթուղթը չկա, չգիտենք՝ ինչպիսի կետեր ներառված կլինեն։ Բայց մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանն Ադրբեջանը համարում է իր համար չափազանց արժեքավոր գործընկեր ու առաջիկա տարիներին Ռուսաստանի այս իշխանության օրոք, չպետք է պատրանք ունենանք, որ Ռուսաստանը Հայաստանը համարելու է ավելի արժեքավոր գործընկեր ու ինչ-ինչ հարցերում մեզ է աջակցելու։ Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, ակնհայտ է, որ Ադրբեջանը չափազանց մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ սիրաշահել Ադրբեջանին ու իր կողմը քաշել։ Այս ամենի  խորապատկերին, բնականաբար իրենք ամեն ինչ անելու են, որ սիրաշահեն Ադրբեջանին։ Եթե Հայաստանի դեպքում իրենք  շատ հաճախ սպառնալիքով ու շանտաժներով էին հասնում իրենց համար ցանկալի որոշումների Հայաստանի կողմից, ապա Ադրբեջանի դեպքում նման լծակներ չունեն և մնում է մեկ բան՝ սիրաշահել Ադրբեջանին ու այդ կերպ պահել Ռուսաստանի ազդեցության ուղեծրում»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ալիևի ռևերանսը իրեն դնելու է անհարմար իրավիճակի  առաջ արևմուտքի հետ հարաբերություններում․«Թե մեզ հետ ինչ կլինի՝ այժմ դժվար է  ասել։ Մենք տեղեկատվության պակաս ունենք, թե  ինչ է կատարվում։ Ակնհայտորեն Ռուսաստան-Ադրբեջան սիրախաղը մեզ ձեռնտու չէ, բայց տագնապի մեջ ընկնել պետք չէ։ Հիմա հիբրիդային պատերազմի  ինտենսիվ շրջան է, իսկ դրա հիմնական մեխը քարոզչական խեղաթյուրումն է՝ եթերը։ Դրա  համար պետք է կարողանանք իրականացնել հետևողական քաղաքականություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն այս ֆոնին տագնապալի է համարում Ուկրաինայում առկա իրավիճակը և մեր հնարավոր քայլերը․ «Ունենք փաստարկ, որ Ուկրաինայում ունենք հայություն ու չենք կարող ներքաշվել ավանտյուրաների մեջ։ Նույնիսկ կարծում եմ, որ Հայաստանը պետք է հրաժարվի ՀԱՊԿ նախագահությունից, հետագայում դուրչս գա այդ կազմակերպությունից ու դառնա ԵԱՏՄ-ն դիտորդ դառնա»։

Ըստ քաղաքագետի՝ մենք անպայմանորեն պետք է  փորձենք իրականացնել ճանապարհների ապաշրջափակումը՝ ինչպես երկաթուղային,այնպես ավոտոմոբիլային, ապագայում նաև նավթի գազի տարանցիկ երկիր դառնանք․«Սա մեր փրկությունն է , Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու, բայց ոչ հակադրվելու ձև։ Չպետք է նայենք այս կոնյուկտարային։ Ըստ էության շատ չպետք է տագնապել՝ Ռուսաստանը վերցեց այն, ինչ իր գրպանում էր, բայց կորցրեց Ուկրաինային պատանդ պահելու իրավիճակը։ Առանձնապես բան չի շահել, իր ունեցածը հաստատագրեց՝ հակադրվելով արևմուքտի հետ սրելով հարաբերությունները։ Ավելի շատ Պուտինը փրկեց իր դեմքը, քան Ռուսաստանին օգուտ բերեց»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում