Անգոլան և Զիմբաբվեն պատրաստ են քաղաքական ապաստան տալ Քադաֆիին: Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, աֆրիկյան այս երկու երկրների հետ բանակցություններ են ընթանում: Առայժմ պարզ չէ, թե Քադաֆին ինչպես է լքելու երկիրը:
Մինչ այդ հերքվեց այն տեղեկությունը, որ Մուամար Քադաֆին գտնվում է Թաջուր քաղաքի հիվանդանոցում: France Press գործակալությունը հայտնում է, որ Քադաֆին գտնվում է Տրիպոլիի իր նստավայրում` Բաբ ալ-Ազազիայում, որի մատույցներում ներկայումս մարտեր են ընթանում:







































