Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից ելույթով արձագանքել է Լուգանսկի եւ Դոնեցկի անկախության ճանաչմանը և խոսել դրա տնտեսական հետևանքների և պատժամիջոցների առաջին տրանշի մասին: Պուտինի այդ քայլը Բայդենը գնահատել է որպես Ուկրաինայի տարածքի յուրացում։ Ամերիկյան պատժամիջոցների թիրախում կլինեն նաև Ռուսաստանի էլիտաների և նրանց ընտանիքի անդամները։ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում մեզ սպառնացող վտանգների ռիսկերը նվազեցնելու համար Հայաստանի անելիքները որոնք պետք է լինեն։