Չինաստանը հանդես Է գալիս ցանկացած միակողմանի սահմանափակումների դեմ եւ կարծում Է, որ պատժամիջոցների սահմանումը տարաձայնությունների կարգավորման լավագույն միջոցը չԷ: Փետրվարի 23-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով Պեկինի կողմից Ուկրաինայի հարցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին հարցին:
«Չինաստանի կառավարության դիքորոշումը հետեւյալն Է. մենք կարծում ենք, որ պատժամիջոցների սահմանումը երբեք խնդրի լուծման լավագույն միջոցը չի եղել: Չինաստանը միշտ հանդես Է գալիս ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: