Sunday, 28 04 2024
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ

Ձվի գները նվազում են, շուկայում գերարտադրություն է. ինչ խնդիրների են բախվել հատկապես մանր, միջին արտադրողները

Հայաստանում հավի ձուն էժանացել է, տարբեր սուպերմարկետներից կարելի է անգամ 35 դրամով ձու գնել, ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ են կանգնել, վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, պնդում՝ խնդիրը գերարտադրությունն է, պետք է քվոտաներ սահմանել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանն ասաց. «Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է: Այսօր հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում, իսկ շուկայում՝ սուպերմարկետներում վաճառվում է նույնիսկ մինչև 34-37 դրամով»:

Ասլանյանը շեշտեց՝ դա դեռ արտադրողի գինը չէ: Մինչև ապրանքը գնում է վաճառասրահ, դեռ գինը բարձրանում է, այսինքն` արտադրողից շատ ավելի էժան գնով են վերցնում:

Ըստ Ասլանյանի՝ շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները, գների իջեցումը սկսվել է մեկ թռչնաֆաբրիկայից: «Նոր խաղացող է մտել շուկա, նշված թռչնաֆաբրիկայի մոտ էլ ահավոր լճացում է, ինքը ցանց չունի, մյուսների ցանցերը «ջարդելով» գնում է: Եվ բնականաբար, եթե մտավ մի թռչնաֆաբրիկայի ցանց, դրեց օրինակ 40 դրամ, բնականաբար այդ թռչնաֆաբրիկան էլ պետք է դնի ավելի էժան գին: Եվ այսօր հենց այս պահի դրությամբ (փետրվարի 14-ի դրությամբ-հեղ.) արտադրողից դուրս եկող 01 համարի ձուն արժի 27 դրամ»,-ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ կան մանր և միջին արտադրողներ, նաև ֆերմերային տնտեսություններ, որոնք խնդրի առաջ են կանգնել: «Իրենց մոտ ինքնարժեքը 55 դրամ է, բայց ծախում են 27 դրամով»,-ասաց Ասլանյանը:

«Արմենպրես»-ը շրջեց որոշ սուպերմարկետներում, խանութներում՝ հասկանալու վաճառվող ձվի գները: Փետրվարի 14-ի դրությամբ հանդիպեցինք 37 դրամ, 40 դրամ առաջարկների: Սուպերմարկետների կայքերում հանդիպում են նաև 35, 50 դրամ և այլ տարբեր առաջարկներ: Որոշներում էլ պարզապես գնիջեցում է նկատվում, օրինակ 85 դրամից իջել է 80 դրամ կամ 90-ից՝ 85 դրամ:

«Շուկայում գերարտադրություն է: Հայաստանի օրվա պահանջարկը 2800-3000 արկղ է, հիմա արտադրվում է 5500-6000 արկղ: Ամեն մի խաղացող գալիս, մտնում է այս գործի մեջ: Չի լինի այդպես, որ մի միլիարդատեր գա, 100 հատ մանրերին «վարի տա» »,-ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ պետությունից սուբսիդավորված վարկեր են վերցրել, կարող է վարկը մարելու խնդիր ունենան անգամ:

Նա պահանջում է, որ խոշոր ֆաբրիկաներից դուրս եկած յուրաքանչյուր ձու նախ մակնշվի: Երբ ձուն մակնշվում է, պարզ է լինում, որ 20-21 օր հետո այն պիտանելի չէ: Ըստ ընկերության տնօրենի՝ շատերն այսօր չեն մակնշում կամ մակնշում են ոչ ճիշտ, այսինքն` ավելի ուշ ժամկետով, երբ ձուն պիտանելիությունն արդեն կորցրել է: «Օրինակ 7 օրվա ձուն շատ առողջարար է, իսկ 21 օր հետո շատ վտանգավոր է, այն կարող է ազդել մարդու բոլոր օրգանների վրա, եթե հին է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ օրվա թարմ ձուն իրենք էլ ստիպված ինքնարժեքից ցածր գնով են տալիս: «Առաքիչն ասում է, որ ուրիշ արտադրողը 30 դրամ ձու է առաջարկել, ես որ 40 դրամով առաջարկում եմ, մեր արտադրածը չեն գնում: Օրեցօր իջնում է գինը: Մենք էլ ստիպված պետք է իջեցնենք, առաքիչին տանք 25 դրամով, ինչն ինքնարժեքից 30 դրամով ցածր է: Ինքնարժեքով վաճառելու դեպքում կստացվի 55 դրամ, սակայն մենք պետք է եկամուտ ակնկալենք, որ հետո թռչնի նոր սերունդ բերենք»,-ասաց նա:

Ըստ նրա՝ եթե այսպես շարունակվի ևս 10-15 օր, ոչ մեկ թռչուններին տալու կեր էլ չի ունենա, հարկադրաբար մորթ է գնում, հարյուրավոր աշխատողներ դառնալու են գործազուրկ:

Ասլանյանը ներկայացրեց իրենց խնդրանքը պետությանը. «Մեր խնդրանքն այն է, որ պետությունն աջակցի: Ձուն ինքնարժեքից գոնե ցածր չվաճառվի, դնեն մարժաներ: Երկրում տնտեսագետները թող հաշվեն, թե ինքնարժեքը որքան է: Տուգանքներ պետք է դրվեն, ենթարկեն պատասխանատվության»:

Ըստ Ասլանյանի՝ հիմնականում փոքր ու միջին ընկերություններն են տուժում, որոնք այլ բիզնեսներ չունեն: Նա տեղյակ է, որ մոտ 2 օր առաջ թռչնաֆաբրիկաներից մեկն արտահանում արել է 31 դրամով, որը կրկին ինքնարժեքից ցածր է, սակայն ընկերությունը ստիպված արել է, որ տեղի շուկայում ավելի ցածր գնով չվաճառի, շուկան չվնասի:

Երկու օր առաջ միջին, մանր արտադրողներով հանդիպել են, պատրաստվում են նույնիսկ ծայրահեղ միջոցների դիմել, ակցիաներ իրականացնել, պատրաստ են նույնիսկ ձվերով լի արկղերով փակել փողոցներ՝ Բաղրամյան պողոտան, Սևան գնացող մայրուղին, անգամ օդանավակայանը, հավաքվել կառավարության շենքի մոտ:

Ընկերության տնօրենը որոշ խոշորների մոտ քանակը որոշակի առումով կրճատելու կարիք է տեսնում, նշում տնտեսագիտության մեջ գոյություն ունի պահանջարկի-առաջակի օրենք: «Պետք է պլանավորում լինի: Պետք է քվոտաներ հատկացնեն: Եթե մեր երկրին պետք է 3000 արկղ, թող լինի +15 տոկոս էլ, որ դեֆիցիտը փակենք, ոչ թե լինի +100 տոկոս»,-ասաց նա:

Ասլանյանը խոսել է նաև Մրցակցության պետական հանձնաժողովի մասնագետի հետ, տեղյակ է, որ հանձնաժողովը ընթացակարգ է մշակում:

Մրցակցության պետական հանձնաժողովից տեղեկացրին, որ Հրայր Ասլանյանը փոքր տնտեսավարողների անունից դիմել է իրենց: Մնացած քայլերի մասին հանձնաժողովը կտեղեկացնի ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում