Թուրքական ավիաուղիները» (THY) վերադարձի և փոփոխության իրավունք է տվել այն ուղևորներին, ովքեր գնել են Կիև, Օդեսա, Լվով, Խարկով, Զապորոժիա և Խերսոն ուղղություններով ավիատոմսեր:
Այս մասին, հայտնում է Yenisafak-ը:
Նշվում է, որ պատճառը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներն են:
Տոմսերը կարող են վերադարձվել կամ փոփոխվել առանց հավելյալ վճարների և տույժերի:
Փոփոխությունները հնարավոր է անել մինչև մարտի 31-ը ներառյալ:
Տոմսերը փոխելու կամ վերադարձնելու իրավունք ունեն այն բոլոր ուղևորները, որոնք տոմսերը ձեռք են բերել փետրվարի 13-ին, կամ մինչ այդ ընկած ժամանակահատվածում: