Մեքսիկայի հարավում կորել է Զակուալպան քաղաքի քաղաքապետ Խոսե Ալտամիրանոն՝ իր թիկնապահի հետ: Ոստիկանության տվյալներով պաշտոնյային և իր թիկնապահին առևանգել են:
Ըստ BBC-ի՝ քաղաքապետը բազմիցս սպառնալիքներ է ստացել La Familia նարկոկարտելի ներկայացուցիչներից:
Այս տարի Մեքսիկայում արդեն սպանվել են 3 քաղաքապետներ, սակայն բոլոր դեպքերը գրանցվել են երկրի հյուսիսում, որտեղ շատ ակտիվ են հանցագործ տարրերը: