21-ամյա Անի Ոսկանյանը, ով նախորդ տարի Գլենդելում մեքենա վարելու ժամանակ sms գրելու պատճառով պատահաբար մահացու վրաերթի էր ենթարկել 80-ամյա Միսագ Ռանջբարին, 3 տարվա փորձաշրջան կանցնի և 300 ժամ հասարակական աշխատանքներ կկատարի:
Ոսկանյանը նաև «ավտոմեքենա վարելու ժամանակ sms գրելու վտանգավոր հետևանքերի մասին» թեմայով դասախոսությունների ծրագիր պետք է մշակի՝ դպրոցականների համար։
Գործը քննող քննիչների ղեկավար Աշրաֆ Մանկարիոսը հայտարարել է. «Մի ընտանիք դեպքի պատճառով կորցրել է հորը, և հնարավոր էր, որ մեկ այլ ընտանիք կորցներ նաև դստերը: Աղջիկն ամբողջությամբ հասկանում է իր կատարած արարքի պատասխանատվությունը»:
Նա 3 տարի չի կարողանա մեքենա քշել, որից հետո նրան արգելված կլինի մեքենայում հեռախոս ունենալ:









































