Չնայած Բաշար Ասադի այն պնդմանը, թե երկրում դադարեցվել են ռազմական գործողությունները, կառավարական զորքերը կրկին կրակ են բացել ցուցարարների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին:
Այս անգամ ցուցարարները պահանջում էին Բաշար Ասադից ընդունել միջազգային հանրության պահանջը և հրաժարական տալ, սակայն կառավարական զորքերը կրակ են բացել նրանց ուղղությամբ և սպանել 18 մարդու: Դեպքը տեղի է ունեցել հարավային Դերաա քաղաքում, որտեղից այս տարվա մարտին սկսվեցին զանգվածային ցույցերը: Եվս երկու մարդ սպանվել է Հոմսում:








































