Առնվազն 6 ոստիկան սպանվել է և մոտ 50 մարդ վիրավորվել Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Սինխուա գործակալությունը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Պակիստանյան Samaa հեռուստաընկերության տվյալներով՝ այսօր գիշերն անհայտ անձինք հարձակվել են ոստիկանական ավտոբուսի վրա Կարաչիում` երկրի հարավում: Փոխհրաձգության ժամանակ երկու ահաբեկիչ սպանվել է:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետևանքով, երբ Հայբեր շրջանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթ էր պայթեցվել, սպանվել էր առնվազն 50 մարդ, մոտ 100-ը վիրավորվել էին: