նախատեսված է Երևանի կենդանաբանական այգու դիմաց։
Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցեր չկազմակերպել այգու դիմաց և զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից։ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կառավարման խորհրդի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։
Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ մի շարք բնապահպաններ, կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ այսօր նախատեսում են ցույց կազմակերպել կենդանաբանական այգու դիմաց։
«Կոչ ենք անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով տուժում են առաջին հերթին բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ այգու խնդիրները պարբերաբար քննարկվում են տնօրինության և աշխատակազմի հետ, և դրանց լուծման համար մշակվում են համապատասխան գործողություններ:
«Անգղների անկումը ԵԿԱ կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշում են խորհրդից։
Նշենք, որ բողոքի ակցիան նախատեսված է ժամը 13:00–ին։ Ըստ կազմակերպիչների՝ իրենք բողոքում են կենդանիների շարունակվող սպանդի և ապաշնորհ կառավարման դեմ։