Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ԱՊՊԱ-ի հետ կապված վերջին փոփոխությունները տարաբնույթ քննարկումների առիթ են դարձել. արդյոք կաճեն նաև փոխհատուցումները

Փոփոխության հիմքում դրված է հիմնականում այն, որ ԱՊՊԱ-ն ինչ ներդրվել է Հայաստանում, գնային փոփոխություն չի կատարվել, բայց մինչ այդ մի շարք ապրանքներ իրենց գները բարձրացրել են, և խնդիր էր առաջանում մարդկանց պատճառված վնասի հատուցման չափերը ճիշտ որոշելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ-ի վճարների բարձրացմանը:

«Մինչ այս քաղաքացիները դժգոհում էին, որ իրենց քիչ են հատուցում ապահովագրական ընկերությունները, իսկ ապահովագրական ընկերություններն էլ բողոքում էին, որ մեծ գնային թանկացումներ են եղել, բայց իրենց մոտ սակագնի փոփոխություն չի եղել, և այդ առումով սակագնի որոշակի փոփոխություն է կատարվել։

Բացի այդ, փոփոխության մեջ նաև եղել է այն, որ համաչափության սկզբունք է կիրառվում պահուստների կիրառման, այսինքն՝ ովքեր շատ վնաս կհասցնեն, իրենց ապահովագրական վճարը ավելի շատ կթանկանա, իսկ նրանք, որոնք պատահարի ժամանակ քիչ վնաս կհասցնեն, իրեն ապահովագրական վճարը ավելի քիչ կբարձրանա»,-ասաց Քեյանը:

Նա նշեց, որ իրենց ՀԿ-ն այս հարցով դեռ ահազանգեր չի ստացել, քննարկում է ծավալվել, մարդիկ կան, որ դեմ են, մարդիկ կան՝ կողմ են, մարդիկ կան, որ ըմբռնումով են մոտենում։
«Իմ կարծիքով, սա հիմնավոր պատճառ է, քանի որ իրականում Հայաստանում թանկացումը տարեցտարի ավելանում է, բայց իրավիճակը չէր կարգավորվում, իսկ հիմա ապահովագրական ընկերությունները ասում են, որ ծառայության էական փոփոխություն կլինի, որովհետև մարդիկ մինչև այդ շատ էին բողոքում վնասի չափի գնահատման արժեքից։ Տեսնենք ինչ կլինի, այս բարձրացումից հետո բողոքները կմեղմվեն, թե ոչ, և կարելի է այս ամենից հետո ապահովագրական ընկերություններին ստիպել, որ այս թանկացումից հետո մարդկանց վնասները նորմալ փոխհատուցեն»,-ընդգծեց Քեյանը:

Տեսակետ կա նաև, որ ոչ պակաս կարևոր է երթևեկության մեջ ուշադրության վերականգնումը, քանի որ  փոքր վթարները խիտ երթևեկության մեջ են լինում, օրական 80-100 վթար է լինում Երևանում, հատկապես պիկ ժամերին: Այդ առումով, այս փոփոխությունները փորձելու են զսպող դեր կատարել, և արդեն իսկ կան մարդիկ, որոնք նշում են, որ ավելի զգույշ պետք է վարել։ Սա դժվար թե բողոքի ալիք բարձրացնի։

Հատկանշական է նաև այն, որ միջին վթարների մեծ մասը մոտ 130-140.000 դրամի միջակայքում են եղել, և ամեն վթարի հետևանքով չորս դասով էր բարձրանում վճարը, այս նոր փոփոխություններով մինչև 200 000 դրամը նորից բարձրանում է չորս դասով, և միջին վիճակագրական վթար ունեցող վարորդի համար նորմալ է, ոչինչ չի փոխվում։

Այդուհանդերձ, այստեղ որոշակի անարդարության տարր կա. կարգապահ վարորդների համար խրախուսանքը շատ քիչ է, այսինքն՝ մարդիկ կան, որոնք 5-10 տարի վճարել են, վթար չեն արել և բիզնես տեսակետից ապահովագրական ընկերությանը ավելի շատ օգուտ են տալիս, բայց առանձնապես խրախուսանքի չեն արժանացել: ԱՊՊԱ-ին վնաս են տալիս նրանք, որոնք շատ են վթարներ ունենում և ԱՊՊԱ-ի գումարները գնում են ավելի քիչ մարդկանց կատարած վթարների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում