Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

2022-ի հոկտեմբերին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար կանցկացվի։ Վերջին մարդահամարն իրականացվել է 2011 թվականին։

Արտակ Մարկոսյան (ՀՀ ԱՍՀՆ ԿՍԱԳՀ խորհրդական) – Շատ կարևոր իրադարձություն է սպասվում, քանի որ մարդահամարը համապարփակ տեղեկատվություն է տալիս ինչպես մշտական բնակչության, այնպես էլ առկա թվաքանակի բնակչության մասին:

Պաշտոնական վիճակագրության օրենքի համաձայն՝ մարդահամար անցկացվում է առնվազն 10 տարին մեկ: Կառավարությունը նախատեսել էր այն իրականացնել 2020-ին, սակայն հետաձգվեց՝ համավարակով պայմանավորված։ Այս տարի անցկացվող մարդահամարը նախորդներից տարբերվելու է․ կիրառվելու է այլ գործիքակազմ։

Կարինե Կույումջյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) – Մինչև այժմ Հայաստանում միշտ անցկացվել է և՛ խորհրդաին տարիներին, և՛ դրանից հետո՝ ավանդական մեթոդով մարդահամարը, երբ հաշվարարները այցելում էին յուրաքանչյուր տուն և հարցաթերթեր էին լրացնում տնային տնտեսության անդամների համար: Այս մարդահամարի հիմքը հանդիսանալու է բնակչության պետական ռեգիստրը, և դրան զուգահեռ պիտի անցկացվեն նաև բնակչության պետական ռեգիստրի հասցեական տնտեսությունից ընտրված 25 տոկոս հասցեներում հարցումներ:

Հարցումները կիրականացվեն էլեկտրոնային հարցաթերթի միջոցով։ Բնակչության պետական ռեգիստրի և սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգերը ծրագրային ապահովմամբ համադրվել են այնպես, որ ստացված տեղեկատվությունն առավել արդյունավետ լինի։ Աշխատանքներն այս պահին էլ ընթանում են։

Կարինե Կույումջյան – Օգտագործվում են բոլոր այն ռեգիստրները, որոնք միացված չեն համակարգին, նույնականացման այլ խնդիրներ ունեն: Այս պահին էլ աշխատում են դրա վրա, որ հնարավոր բոլոր խոչընդոտները, որ կան ռեգիստրում, հարթվեն, որպեսզի հնարավոր լինի ռեգիստրի տեղեկատվությունը օգտագործելիս հասկանալ, որ ա՛յս մարդը երկրում է, ա՛յս մարդը երկրից բացակայում է։

Վիճակագրական կոմիտեն եռամսյակային կամ տարեկան տվյալները ներկայացնելիս օգտագործում է նախորդ մարդահամարի հաշվարկները: 2021-ի տարեսկզբին մեր բնակչության թվաքանակը եղել է 2 միլիոն 963 հազար 300, 2011-ի մարդահամարի տվյալներով՝ 3 միլիոն 18 հազար։

Արտակ Մարկոսյան – 17 թվականին ունեցել ենք արտագաղթի մեծ ցուցանիշ, նաև Արցախյան երկրորդ պատերազմով պայմանավորված՝ ունեցել ենք մեծ շարժեր Արցախից Հայաստան, ու շատ կարևոր է պարզել, թե կոնկրետ ինչքան մարդ կա Հայաստանում:

Արտագաղթի իրական ցուցանիշը, Մարկոսյանի խոսքով, միայն միգրացիայի մնացորդով է որոշվում և ոչ թե Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությամբ։

Արտակ Մարկոսյան – Միգրացիոն սալդոն մի քանի բաղադրիչ է ներառում. գրանցումները, գրանցումներից դուրս գալը, նաև սահմանային տեղաշարժերն են հաշվի առնվում, տնային տնտեսությունները: Միգրացիոն սալդոն կարող է լինել դրական կամ բացասական, և մենք մեկ տարի ենք ուեցել դրական:

Միգրացիոն սալդոն 92 թվականից հետո դրական է եղել միայն 2020 թվականին։ Ժողովրդագրագետն ընդգծում է՝ այն պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով, երբ սահմանափակումներ էին գործում:
.
Արտակ Մարկոսյան – 2020 2019-ի համեմատ ունեցել ենք բնակչության թվաքանակի աճ, մշտական բնակչության թվաքանակը մոտ 3500-ով աճել է: 2020-ին, պարզապես, այն ցավալի իրողությունները, որ տեղի ունեցան՝ առաջին հերթին պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով, մահացության բավականին մեծ աճ արձանագրվեց։

Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո անցկացվող 3-րդ մարդահամարը կնպաստի, որ քաղաքացիների համար իրականացվող ծրագրերն առավել հասցեական լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում