Ուբեկստանում կստեղծվի սոցցանց՝ բարոյական չափանիշները բարձրացնելու համար. այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Սեպտեմբերի 1-ից երկրում կգործադրվի սոցիալական նոր ցանց` Muloqot անվամբ, որը ուզբեկերենից թարգմանաբար նշանակում է «շփում»: Երկրի իշխանությունները հույս ունեն, որ այս սոցցանցը կօգնի բարձրացնել երկրի քաղաքացիների բարոյական վարքագիծը և կկարողանա մրցել աշխարհի այլ սոցցանցերի հետ: Ըստ նրանց՝ Muloqot սոցցանցը կնպաստի նաև «ժամանակակից գիտելքիների տարածմանը և տեխնիկական առաջընթացին»:
Ուզբեկստանի կապի և ինֆորմացիայի ծառայությունը հայտնում է, որ 2011թվականի դրությամբ Ուզբեկստանում ինտերնետ օգտագործողների թիվը հասել է 7.7 միլիոնի, մինչդեռ Facebook-ում գրանցված են ընդամենը 85 հազարը:








































