«ՌԴ-ն Հայաստանին առաջիկայում անպարկեշտ ու վտանգավոր առաջարկ կանի Ուկրաինայի հարցով»,-նման մտավախություն ունի Հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն մեր շահերին հակասող դիրքորոշում է պարտադրելու, մեզ ներքաշելու են վտանգավոր խաղի մեջ, որից գուցե չենք կարող հրաժարվել։ Բայց, ըստ Մեհրաբյանի, մենք ունենք ելք, այն է՝ դիվերսիֆիկացնել մեր քաղաքականությունը։