«Իշխանությունները բավարար կամք չեն դրսևորում բանակի խնդիրները լուծելու համար»,-կարծիք են հայտնում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ անդրադառնալով բանակում առկա խնդիրներին ու շարունակվող մահերին։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ մենք մինչ օրս չունենք բանակի բարեփոխման կոնցեպտ և մինչ օրս սահմանին զոհեր ենք ունենում։ Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ նկատում են․ «Սահմանադրություն չեն փոխելու․ այս իշխանությունները շատ լավ հարմարվել են գործողին»։