Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: