Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժիրայր Խառատյանը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է e-gov.am կայքում հրապարակված տեղեկությունները, վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ է նշանակվել Ռոբերտ Բազիկյանը:
Ռոբերտ Բազիկյանը 2019 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. հուլիսի 17-ը աշխատել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում: