«Այսօր ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը պատրաստ չեն ձևավորել դիվանագիտական հարաբերություն»,-տեսակետ է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ Ըստ նրա՝ մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել 21-րդ դարի Թուրքիան իր մարտահրավերներով։ Ինչ վերաբերում է բրյուսելյան այցին, Արզումանյանը նկատում է՝ հայկական կողմը ստացել է հնարավորություն՝ ձևավորելու ավելի վստահ դիվանագիտություն։