Ալիևն բրյուսելյան հանդիպումից հետո կարող է հրաժարվել իր խոսքից ու ձեռք բերված պայմանավորվածություններից։ Օրինակ մոսկովյան հանդիպումներից հետո քիչ չեն դեպքերը, երբ Ալիևը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները: Որտեղի՞ց այդ վստահությունը, որ այս անգամ Ադրբեջանի ղեկավարը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածություններին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ: