Tuesday, 16 04 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին

Հասարակությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց եթե չսկսենք՝ երբևիցե դա իրականություն չի դառնա

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդարանում արած հայտարարությանը, թե Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման թեմայով:

Հիշեցնենք, որ  Չավուշօղլուն այդ մասին հայտարարել էր դեկտեմբերի 13-ին: Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Երևանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերության առանց նախապայմանի կարգավորման և կնշանակի հատուկ ներկայացուցիչ, ինչպես դա անում է Թուրքիան:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ եթե նայենք հայ-թուրքական հարաբերությունների դինամիկային՝ սկսած անկախության հռչակումից, ապա տեսնում ենք, որ առաջին տարում  այդ հարաբերություններում խնդիրներ գրեթե չեն եղել․ «Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Ինչ-որ մի ժամանակ՝ մինչև Քելբաջարի գրավման գործողությունը, բաց է եղել նաև Թուրքիայից դեպի Հայաստան եկող Կարս-Գյումրի երկաթգիծը։ Բնականաբար Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունն էլ, եթե հիշում եք ՝ սկզբնական շրջանում դրական էր արտահայտվում, կային նաև դրական արձագանքներ Թուրքիայից՝ կարգավորել հարաբերությունները և ճանաչելուց բացի հաստատել նաև դիվանագիտական հարաբերություններ։Խնդիրն այն է, որ Թուրքիան ճանաչել է հայաստանի անկախությունը, բայց առ այսօր մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, որովհետև 1993 թվականից հետո փակվել է  սահմանը ու Թուրքիան Հայաստանի առջև խնդիր է դրել կատարել որոշակի պայմաններ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այն պայմաններն, ըստ Քեռյանի հետևալն են․ «Ցեղասպանության ճանաչումը հանել օրակարգից ու ազատագրել  7 շրջանները։ Հետագայում՝ ամբողջ ընթացքում էլի չեն դադարել փոխադարձ  որոշակի քննարկումներ, հատուկենտ քննարկումներ։ Իհարկե  այդ ամբողջ պիկը 2009 թվականի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրություններն են, որում նախատեսվում էր, որ Հայաստանն ու Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, վերականգնում են կոմունիկացիները և այլն․․ Այդ համատեղ արձանագրությունները ստորագվեցին ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի կողմից, այլ նաև՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հովանու ներքո եղավ այդ գործընթացը։Մենք գիտենք, որ այդ փաստաթղթերը հետագայում չվավերացվեցին ո՛չ Հայաստանի Ազգային ժողովում, ոչ էլ Թուրքիայի և ըստ էության հաջորդ 11 տարին եղավ լճացման ժամանակաշրջան»։

Մեր զրուցակցի խոսքերով՝  պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո, երբ Թուրքիայի թիվ մեկ պահանջներից  մեկը չի կարող օրակարգում լինել, որևէ խոչընդոտ չկա․ «Այդ տարածքներն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Բնականաբար մի խոչընդոտ թուրքերը համարում են վերացած ու գտնում են, որ արդեն կարելի է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը համարում է, որ միամիտ կլինի կարծել, թե Թուրքիան ամբողջապես  տենչում է Հայաստանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ ու ամեն ինչ կանի, որ այդ հարաբերությունները զարգանան․ «Կարող է նմանատիպ մտադրություն կա, բայց իմ կարծիքով՝ անցած տարվա պատերազմով Թուրքիան սկսել է  Հարավային Կովկաս ներթափանցելու բավականին կայուն գործընթաց և մասնակցելով այդ պատերազմին Թուրքիան կարողացավ զգալիորեն կրճատել ռուսական ազդեցության գոտին ու ԽՍՀՄ փլուզումից հետո ոտք դնել Հարավային Կովկաս։ Իսկ այս տարածաշրջանում  ծավալվելու համար Թուրքիայի թիվ մեկ խոչընդոտը մնում է Հայաստանը, որովհետև Վրաստանի ու Ադրբեջանի հետ ինքն արդեն ունի ինտեգրացիոն լուրջ ծրագրեր, որոնք իրականցվել են, Թուրքիան նույնիսկ Վրաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը։ Այն, որ արդեն իրականություն է «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը՝ հանձինս Թուրքիայի ու Ադրբեջանի․․․ այս ամենը խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալմանը մնացել է մեկ քայլ՝ կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ստանալ կոմունիկացիոն հնարավորություններ դեպի Ադրբեջան»։

Գարիկ Քեռյանը նշում է՝  եթե կարգավորվում են հայ-թուրքական հարաբերություններն ու վերանում է Հայաստանի վրա Թուրքիայի ռազմական հարձակման կամ այլ ինտերվենցիայի վտանգը, զուգահեռ այդքան թուլանում է նաև Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից․ «Որովհետև այժմ Հայաստանը Թուրքիայի կողմից անվտանգության խնդիրներ է տեսնում, հայ-թուրքական սահմանն էլ պահպանում են ռուս սահմանապահները»։

Ինչ վերաբերում է հարցին, թե մենք ՝որպես հասարակություն որքանով ենք պատրաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսին, Քեռյանը նկատեց․ «Իհարկե բավականին լուրջ խնդիրներ կան։ Եթե չլիներ պատերազմը, գուցե և ավելի հեշտ լիներ, բայց պատերազմն այնքան ծանր հետք է թողել, որ հիմա տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք վիրավորվել են, զոհեր ու կորուստներ ունեն՝ Թուրքիան ասոցացնում են Ադրբեջանի հետ։ Մենք գիտենք, որ Թուրքիան ամբողջ ուժով օգնեց, Էրդողանն էլ մասնակցեց  այդ հայտնի հաղթանակի շքերթին։ Սա հոգեբանորեն այնպիսի ծանր հետք է թողել, որ մեր հասարակությունը հիմա պատրաստ չէ, բայց պատրաստ լինելու պետք է գործընթաց սկսել։Եթե չկսենք, երբևիցե դա իրականություն չի դառնա։ Քանի որ հասարակության մեջ հակաթուրքական տրամադրությունները բավականին կայուն են և դա գալիս է  դեռ 1915 թվականից՝ բավականին դժվար կլինի։ Բայց եթե հասարակությունը տեսավ, որ հարաբերությունները կարգավորումը փոխշահավետ է, նոր պատերազմը նոր զոհեր է տալու, ինչքան հակամարտությունը շարունակվեց՝ այնքան զոհեր են լինելու, գուցեև տրամադրություններում որոշակի փոփոխություն լինի»,-եզրափակեց նա։

Մարիամ Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում