Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Լևոն Բարսեղյանի հեղինակած հոդվածներում զրպարտություն և վիրավորանք կարծես թե չկա. փաստաբան

Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, փաստաբան Արա Խազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Լևոն Բարսեղյան-Արման Ավետիսյան գործին (Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու խնդրի շուրջ Բարսեղյանի հեղինակած հոդվածների առնչությամբ Արմեն Ավետիսյանը հայցադիմումով ներկայացել է դատարան-1in.am) և նշեց, որ դեռ դժվար է կողմնորոշվել, սակայն, իր կարծիքով, Արմեն Ավետիսյանի նշած հոդվածներում մեծամասամբ զրպարտություն և վիրավորանք չկա: Ղազարյանը, սակայն, նշեց, որ սա իր վերջնական գնահատականը չէ, քանզի դեռ ուսումնասիրում է մանրամասները:

Նկատենք, որ Ավետիսյանը մի շարք այլ արտահայտություններից բացի, վիրավորվել էր «լարախաղաց» բառից և Աճառյանի բառարանից ներկայացրել էր դրա իմաստի բացատրությունը՝ նշելով, որ այն ունի նաև «խաբեբա» իմաստը: Ղազարյանը նշեց, որ դա ավելի շատ գնահատական-դատողություն է և, բնականաբար, դատավորը չի պատրաստվում Լևոն Բարսեղյանից պահանջել ապացուցել, որ հայցվորը լարախաղաց է. «Սա փոխաբերական իմաստ ունի և ամենակարևորն այն է, որ պետք է լինի վիրավորելու կամ զրպարտելու դիտավորությունը, ինչը, որպես կանոն, դատարանի համար շատ դժվար է ապացուցել»:

Փաստաբանը նկատեց, որ դժվար հիմնավորման պատճառով օրենսդիրը դիտմամբ է ներմուծել «դիտավորության տարր»-ը հոդվածի դիսպոզիցիայի շրջանակներում, որպեսզի ակնհայտ անհիմն մեղադրանքներ դատարան չներկայացվեն:

Արա Ղազարյանը նշեց, որ այս գործը հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքի` Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ է կապված, որի մասին բազմաթիվ այլ հրապարակումներ էլ են եղել: Փաստաբանը շեշտեց, որ թեև Լևոն Բարսեղյանն այս ամենը ներկայացրել է մի փոքր հարձակողական ոճով, հեգնանքով` օգտագործելով արտահայտչական միջոցներ, սակայն դրանք բոլորը պաշտպանված է և այդ հոդվածներում կոնկրետ չի երևում արատավորելու նպատակը:

Նշենք, որ Արման Ավետիսյանի հրապարակած հերքման տեքստը Լևոն Բարսեղյանը տպագրել է, սակայն դրանից մեկուկես ամիս անց Ավետիսյանը զրպարտության և վիրավորանքի հոդվածներով հայցադիմում է ներկայացրել դատարան:

Ղազարյանը նշեց, որ օրենսդիրը հստակ արգելում է դիմել դատարան, եթե պատասխանողը բավարարել է հերքման պահանջը և հրապարակել է հայցվորի ուղարկած տեքստը: «Եթե Լևոն Բարսեղյանն այդ պահանջը կատարել է, ուրեմն դատարան մտնելն անհիմն է, ուղղակի վերջերս, մի քանի օրաթերթերում էլ կար երևույթը, երբ հայցվորը մինչդատական վարույթում դիմում է պատասխանողին` պահանջելով տպել հերքման տեքստը, պատասխանողը պատասխան նամակ է գրում՝ խնդրելով ներկայացդնել պարզաբանում, որին ուշադրություն չդարձնելով՝ հայցվորն անմիջապես դիմում է դատարան»:

Փաստաբանի գնահատմամբ՝ հերքման պահանջով դիմելու պահանջը զուտ ձևական առումով է պահպանվում հայցվորների կողմից և եթե վերջիններս, չպատասխանելով պատասխանողի պարզաբանման խնդրանքին, անմիջապես դիմում են դատարան, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, և հայցվորը պատասխանողին պարզաբանում չունի տալու:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գործը դառնա Տեղեկատվական վեճերի խորհրդի քննության առարկան, Ղազարյանը պատասխանեց, որ ներկայումս իրենք այլ գործ են ուսումնասիրում և սեպտեմբերի առաջին շաբաթում կհրապարակեն իրենց եզրակացությունը և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարսեղյան-Ավետիսյան գործը հետաքրքիր է, ինքը կուզենար, որ այն դառնար Խորհրդի քննության առարկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում