Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Սիրիային` հաշվի չառնելով այդ երկրի ներքին քաղաքական իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Рособоронэкспорт»-ի ղեկավար Անատոլի Իսայկինը նշել է, որ արաբական բողոքների ալիքից հետո աշխարհում աճել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի պահանջարկը: Այս հայտարարությունը կարելի է պատասխան համարել Հիլարի Քլինտոնի հետևյալ կոչին. «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը դադարի զենք վաճառել Ասադի վարչակարգին»:
Տվյալներ կան, որ Ռուսաստանը մտադրվում է Սիրիային վաճառել ՄԻԳ-29 մարտական ինքնաթիռներ և ինքնագնաց Панцирь-С1 հրթիռային համակարգեր:







































