Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Հանրապետության ամբողջ տարածքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումներ. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ:

«Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե իրենցից պահանջում են, որ մատակարարված ապրանքների դիմաց համապատասխան փաստաթղթեր չկազմվեն»,- այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նշված տեղեկությունների մասով փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի որոշման հիմքով վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում: Ձեռք բերվող տեղեկությունների լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ամենօրյա ռեժիմով միջոցառումները միաժամանակ իրականացվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար տնտեսվարողների մոտ:

«Սկզբում հետազոտվել են առևտրային կետերում առկա չփաստաթղթավորված ապրանքային մնացորդները, այնուհետև պարզվել են դրանց մատակարար տնտեսվարող սուբյեկտների տվյալները, մատակարարումների հաճախականությունը և ծավալները: Դրանից հետո աշխատանքները շարունակվել են մատակարումներ իրականացրած անձանց մոտ` համադրելով ձեռք բերված փաստական տվյալները հաշվապահական ձևակերպումների հետ: Ստացված ելակետային տվյալների հիմքով ՕՀ միջոցառումների շրջանակներում բացահայտվել են հարկային իրավախախտումներ կատարած անձանց շրջանակը, միաժամանակ հաշվարկվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար անձանց ստվերային շրջանառության ծավալները:

Արդյունքում, 131 հարկ վճարողի մոտ արձանագրվել է առանց համապատասխան ձեռք բերման փաստաթղթերի ապրանքներ, իսկ վերջիններիս, առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքներ է մատակարարել 107 հարկ վճարող: Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում, վերը նշված 131 տնտեսվարող սուբյեկտներից արդեն իսկ 45-ը ներկայացրել է ճշտված հաշվարկներ, որի արդյունքում իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 339 միլիոն դրամով: 8 դեպքով հայտնաբերվել է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա չդրոշմապիտակավորված ապրանքներ»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Այս դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ համապատասխան վարույթներ իրականացնելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ, ինչպես ապրանքների մատակարար, այնպես էլ գնորդ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին միմյանց միջև կատարվող գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից:

Նշված մատակարար հանդիսացող հարկ վճարողների մոտ աշխատանքեր են տարվում վարչական պատասխանատվության հարցը լուծելու, միաժամանակ պակաս վճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում