Քարտեզագետ Շահեն Շահինյանը նկատում է՝ Գորիս- Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանցիների գործողությունները ապօրինի են, քանի դեռ չեն եղել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ Դիտարկմանը, թե ԱԽ-ն հայտարարության մեջ նշել է․ «Դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն են արվում», ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, քարտեզագետը նկատում է՝ անորոշ է, ապա հայտարարում՝ իշխանությունը թող հրապարակի այդ փաստաթղթերը»