Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն 2 միլիոն եվրո է հատկացրել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական ազատությունների զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան։
Վերջինս ընդգծել է, որ ապագայում հնարավոր է՝ ավելի խոշոր գումարներ հատկացվեն. «Այդ գումարները հիմնականում հատկացվելու են Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով։ Չնայած դրանց թվում կան նաև մի շարք միջազգային հասարակական կազմակերպություններ, այնուամենայնիվ, ադ գործընթացը հիմնականում տեղի է ունենալու տեղական կազմակերպությունների միջոցով։
Մենք չենք սահմանափակվում պարզապես միջոցների հատկացմամբ, մենք նաև ադրբեջանական կառավարության հետ երկխոսում ենք՝ Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական ազատությունների օրեցօր զարգացման համար։ Երկխոսության ժամանակ մենք ադրբեջանական կառավարությանը կոչ ենք անում ինտենսիվ աշխատանք կատարել այդ բոլոր ուղղություններով»։








































