Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արմավիրում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Արմավիր համայնքում նոյեմբերի 10-ին բացվեց Քաղաքացիների սպասարկմանման գրասենյակը (ՔՍԳ), որը «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն բարձրորակ ծառայություններ կմատուցի քաղաքացիներին։ ՔՍԳ-ի նպատակն է նաև բարձրացնել ՏԻՄ գործունեության արդյունավետությունը և թափանցիկությունը, ապահովել համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցությունը։ Գրասենյակի բացման արարողության մասնակցեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԳՄՀԸ(GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

«Այս օրը պատահական չի ընտրված․ 25 տարի առաջ այս օրը Հայաստանում կայացան ընտրություններ և դրանով հիմք դրվեց տեղական ինքնակառավարման համակարգին։ Համակարգ, որը 25 տարի բավականին բարդություններով է անցել է և կայացել է։ Այս ողջ ընթացքում վեր են հանվել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այդ համակարգի առաջ և նմանատիպ գրասենյակների գոյությունը օգնելու է ՏԻՄ համակարգին և մեր բնակչությանը ավելի մատչելի և բազմազան ծառայություններ է կմատուցվի»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ: 2015 թվականից վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 51 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր,Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ապարան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր, Քաջարան, Եղվարդ, Տաշիր, Վարդենիս, Ակունք, Բյուրեղավան, Ճամբարակ, Ալագյազ, Ծաղկահովիտ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Մարմաշեն, Շողակաթ, Այրում, Գյուլագարակ, Գեղամասար, Մեղրաձոր, Գավառ, Մխչյան, Սպիտակ և Արմավիր համայնքներում:

Գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները․ դիմումների և գրությունների ընդունում, պատասխանների տրամադրում, տեղեկանքների տրամադրում, թույլտվությունների տրամադրում, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումների հաշվարկում ու գանձում և այլ ծառայություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում