Շաբաթ օրը Ինդիանապոլիս քաղաքում բեմի փլուզման հետևանքով զոհված 5 անձանցից մեկը հայկական ծագում ուներ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ալինա Բիգջընին դժբախտ պատահարի հաջորդ օրը կդառնար 23 տարեկան: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ալինայի մասին մեծ հոդված է գրել Journal Gazette պարբերականը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում ամենամյա տոնավաճառի կապակցությամբ կազմակերպված համերգի ժամանակ բեմը փլուզվել էր: Չորս հոգի զոհվել էր, առնվազն 40 հոգի վնասվածքներ էին ստացել:
Բեմը հավաքվել էր տոնավաճառի տարածքում` Sugarland country խմբի համերգի համար: Լույսի կառավարման փոխադրասարքը վայր էր ընկել դեռ համերգի մեկնարկից առաջ:








































