Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովն ասել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խոչընդոտում է երկրի ժամանակակից դեմոկրատական զարգացմանը:
Նա գտնում է, որ Դմիտրի Մեդվեդևն արժանի է նախագահական երկրորդ ժամկետին:
Գորբաչովն ասել է. «Նախագահի կողմից առաջ քաշված ռեֆորմները լավն են, սակայն նրա իշխանությունը սահմանափակ է»:
Ըստ նրա՝ Պուտինը խորամանկություն է գործել Մեդվեդևի հանդեպ: