Sunday, 07 06 2026
08:40
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Անվճար ակնային զննումների և բուժումների համատեղ ծրագիր` Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Այսօրվանից սկսած` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն Շիրակի մարզի երկու քաղաքային և 44 գյուղական համայնքներ. օգոստոսի 16-ից 20-ը`Անիի շրջան, օգոստոսի 22-ից 31-ը`Արթիկի շրջան, սեպտեմբերի 1-ից 14-ը` Ախուրյանի շրջան, սեպտեմբերի-14-ին և 15-ին` Աշոցք և Ամասիա: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի սեպտեմբերի 6-ից 10-ը`Մարալիկում, սեպտեմբերի 12-ից 17-ը` Արթիկում և սեպտեմբերի 19-ից 30-ը` Ախուրյանում:
Ծրագրի շրջանակում երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

«Երջանիկ ենք միանալ այս գործին, քանի որ ունենք պրոֆեսիոնալ ու գործին նվիրված գործընկերներ, իսկ ծրագրի արդյունքում բազմաթիվ մարդկանց համար կյանքը նոր գույներ կստանա: Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը:: Ակնաբուժությունը նոր ոլորտ է Orange Հիմնադրամի համար Հայաստանում, ու մենք ակնկալում ենք, որ այս ծրագրի հաջողության դեպքում մեր համագործակցությունը շարունակական կդառնա: Բոլորին կոչ ենք անում այցելել և ստուգել տեսողությունը, նույնիսկ եթե կոնկրետ խնդիրներ այս պահին չունեն. կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը, երբ տեսողությունն արդեն վատացած լինի»,- ասաց Orange Արմենիա Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն չորրորդ անգամ է այցելում Շիրակի մարզ: Նախորդ երեք այցելությունների ժամանակ մեզ հաջողվել է հետազոտել շուրջ 17 հազար բնակչի, իրականացնել շուրջ 1,200 վիրահատություն, իսկ մոտ 4,000 մարդ ակնոց է ստացել: Օrange Հիմնադրամի հետ համատեղ այս ծրագրի շրջանակում այս անգամ նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1,200 ակնոց: Անչափ կարևոր է նշել, որ Orange Հիմնադրամի աջակցությամբ այս անգամ նաև հնարավոր կլինի ակնային զննումներ իրականացնել դպրոցներում երեխաների համար, ինչը մեծ նշանակություն ունի ակնային խնդիրների կանխարգելման գործում »,- ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ: Շարժական հիվանդանոցը, որտեղ կիրականացվեն բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով և ղեկավարվում է Երևանի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ Ասատուր Հովսեփյանի կողմից:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ը նաև ակնկալում է տեղի ակնաբույժների ներգրավումը, ովքեր կաջակցեն բուժման և ակնոցների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում