Այսօր ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանը, արձագանքելով կոալիցիոն երկխոսության աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ իրենք ՀԱԿ-ի 85 էջանոց փաստարկներին արձագանքելու են 130 էջանոց հիմնավորումներով, նշեց. «ՀՀԿ-ն կարող է նաև 1300 էջանոց հակափաստարկներ ներկայացնի, սակայն այստեղ ոչ թե էջերի քանակն է կարևոր, այլ կարևորը բովանդակություն է:
Բայց ես համոզված եմ, որ, բացի իշխանության ներկայացրած էջերի քանակից, որևէ լուրջ փաստարկներ չեն կարող լինել, որովհետև ոչ միայն մեզ, այլև մեր հասարակությանը, ամբողջ առաջադեմ մարդկությանն է հայտնի, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել 2008-ին:
Իսկ այն իրավիճակը, որը կա Հայաստանում, դա 2008թ. նախագահական կեղծված ընտրությունների հետևանք է: Հետևաբար, ինչ փաստարկներ էլ բերեն, դրանք որևէ լուրջ հիմքեր չեն կարող ունենալ»:








































