
Արցախի (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող 8.7 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:
Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022-ի հոկտեմբեր ամսին։
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները։