Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ

Նոյեմբերի 14-ին Վանաձոր համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ ուղերձով հանդես է եկել Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքների բնակիչներ, ինչպես գիտեք, մեր համայնքները գտնվում են խոշորացման գործընթացում, որին զուգահեռ բոլորս մասնակցելու ենք խոշորացված համայնք Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությանը:

Նպատակ ունենալով ապահովել հասարակության ավելի լայն համախմբում `դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որոշել ենք մասնակցել «ՍԼԱՆՅԱՆ» դաշինքով:

Համայնքի ղեկավարի և ավագանու աշխատանքն առաջին հերթին ծառայություն է համայնքին և բնակչին։ Այսօր բոլորիս շարժիչ ուժը մեկը պետք է լինի՝ սերը սեփական Տան՝ համայնքի հանդեպ, միմյանց հանդեպ և ամենօրյա քրտնաջան աշխատանքն այն շենացնելու համար: Մեր հավատամքը համայնքային քաղաքականությունն է, համայնքների համաչափ զարգացումը։

Խոստովանում եմ՝ չկա մի գործող ուժ, աշխատանքային թիմ,որը չունենա թերացումներ: Փնտրելու դեպքում մեր պարագայում ևս կգտնենք: Ինչպես ասում են՝ եթե չես ուզում քո մասին խոսեն, մի արա ոչինչ, եղիր ոչինչ: Սակայն վստահ եմ, որ վանաձորցին տեսել է նաև այս տարիների ընթացքում կատարված հսկայական աշխատանքը, որը դրսևորվել է քաղաքաշինության, ճանապարհաշինության, քաղաքի արտաքին գրավչության բարձրացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջոցառումների որակի բարձրացման, միջազգային գործընկերության շարունականության և այլ բնագավառներում:

Հաշվի առնելով այն, որ խոշորացող համայնքները կանգնած են նոր մարտահրավերների առաջ, որոնք ներառում են կառուցվածքային լուրջ փոփոխություններ, քաղաքային և գյուղական համայնքներին բնորոշ ոլորտների համակարգման և կառավարման նոր մոտեցումներ՝ վստահ ենք, որ թիմային աշխատանքը, ճգնաժամային ժամանակահատվածում գործելու փորձառությունը և իրավաբանության ոլորտում անցած երկար ճանապարհը կօգնեն միասին հաղթահարել նաև այս մարտահրավերը: Համայնքի ու հայրենիքի ուժը մշտապես եղել և մնում է իր հող ու ջրին նվիրված բնակիչը, ով ամեն օր հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ, բարձրաձայնում իր գոհունակությունն ու արդարացի դժգոհությունը խնդիրների մասին, որոնց մի մասը նաև համայնքի լիազորություններից դուրս է: Եվ ճիշտ է անում, քանի որ բնակչին ամենամոտ կանգնածը, իր համար տեսանելին համայնքի ղեկավարն է և ավագանին:

Վանաձոր, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ, ձեր վստահության քվեն հնարավորություն է տալու ավարտել կիսատ մնացած բազմաթիվ ծրագրերը, նախանշել նորերը, զարգացնել միջազգային գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցության ստեղծած հնարավորությունները՝համայնքում նոր ծրագրեր իրականացնելու համար, ինչպես նաև խոշորացման փուլում ամեն ինչ անել ապահովելու համար փոփոխությունների հնարավորինս անցնցում և սահուն գործընթացը:

Մեկս մյուսիս և մեր առաքելության հանդեպ ստանձնած պատասխանատվությամբ ու սիրով է, որ կարողանալու ենք այս կարևոր շրջափուլում ձեռք ձեռքի տալ, զինվել լավատեսությամբ ու գործել: Միասին մենք ուժեղ ենք: Բոլորիս միտքն ու գործը պարտավոր ենք ծառայեցնել հանուն մեր համայնքի զարգացման, հանուն մեր վիրավոր հայրենիքի ապաքինման, հանուն հայի՝ տուն շենացնող համախմբման ու հանուն զարթոնքի:

Լոռուն 25 տարի անխոնջ ծառայած ` Ձեր ` Մամիկոն Ասլանյան»,- գրել է Մամիկոն Ասլանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում