Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն է հայտարարություն տարածել։ Նշվում է, որ Տոնոյանը հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը՝ ունեցած տեղեկատվության մեծ ծավալը չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար։ Ի՞նչ ուղերձ ունի այս հայտարարությունը, և ո՞ւմ է ուղղված։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ: