Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Շուշիում ինչ որ սարքվել է, վերջին տարիներին է սարքվել. քաղաքապետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին 30 տարում Շուշիում ոչ մի շենք չի կառուցվել, ինչը բուռն արձագանք ունեցավ Հայաստանում մասնավորապես, ընդդիմության շրջանակներում: Ավելի ուժ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր միտքը Ազգային ժողովում՝ հավելելով, որ Շուշիում իրականացվող բոլոր ծրագրերը, ներդրումների հետ միասին, լավագույն դեպքում հավասար են Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող մի քանի առանձնատների արժեքին:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի դիտարկումներն ամենևին էլ նրան չեն ազատում և երբեք չեն ազատի բերդաքաղաքի ներկա փաստացի կարգավիճակի համար պատասխանատվությունից, բայց դրանից ինքնին չի հետևում, թե 1992թ. և «խանական կառավարման» հետագա մի քանի տարիներին Շուշին հենց մեր ձեռքով չի կողոպտվել, ավերակվել և վերածվել քաղաք-ուրվականի, որի ամբողջական վերականգնումն ու, մանավանդ, բարգավաճումը սեփական հնարավորություններից վեր էր արդեն: Ավելին շուշեցիները երևի կասեն: Եթե՝ ոչ այսօր, ապա՝ վաղը:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Մինասյանը նշեց. «1992-ին Շուշիի ազատագրումից հետո քաղաքում հավաքածու ժողովուրդ էր, տարբեր տեղերից էին եկել, հիմնականում այն վայրերից, որոնք գտնվում էին Ադրբեջանի հսկողության տակ՝ Մարտակերտ, Կիրովաբադ, Սումգայիթ և այլն: Այդ ժամանակ ռմբակոծությունից ավերված շենքերը շատ էին, սակավ տարի էր, լույս չկար, գազ չկար, մարդիկ սկսել են այդ ավերակ տներից փայտեր տանել, վառել: Հետո, երբ արդեն գազ, լույս կար, կամաց-կամաց քաղաքի կյանքը հունի մեջ ընկավ: Չեմ հիշում՝ որ թվականին, բայց երկու մուտք ունեցող մի շենք Շուշիում փլվեց: Դա քանդվել է, տեղը սուպերմարկետ է սարքվել: Եղել են կիսավեր տներ, դրանք քանդել են, քարերն օգտագործել են տարբեր նպատակներով: Ձգտել ենք այնպես անել, որ եթե Շուշիում ինչ-որ բան կառուցվում է, Շուշիի քարն օգտագործվի»,-ասաց նա:

Արծվիկ Սարգսյանի խոսքով, Շուշիում երկու շենք է կառուցվել, որոնք հիփոթեքային և այլ ծրագրերով տրամադրվել են բնակիչներին:

Հարցին, թե նախկին իշխանությունները կարո՞ղ էին ավելին անել, որ չեն արել, նա պատասխանեց. «Այն ժամանակ, որ այդ հարցը բարձրացնում էինք, ասում էին, որ առաջին հերթին ձգտում են պաշտպանության մասին մտածել՝ սպառազինության, մասին, բանակի մասին: Բայց չեմ կարող ասել, որ անուշադրության է մատնված եղել Շուշին: Ամեն տարի շինարարություն էր կատարվում: Ախր մենակ Շուշին չէր, Մարտակերտը կար, գյուղեր կային ավերված: Եթե ռմբակոծված գյուղերը չսարքվեին, մարդիկ այդտեղ կարող է չապրեին:

Շուշին վերջին տարիներին շատ ծաղկող քաղաք էր դարձել: Մարդիկ, որ գալիս էին, երկրորդ այցի ժամանակ միշտ զարմանում էին, ասում էին՝ ամեն տարի գալով նորություն ենք տեսնում, ասֆալտապատված, լուսավոր, շենքերը նորոգված: Այո, այնպես, ինչպես ադրբեջանցիներն են հիմա արագ սարքում, այդպես չի արվել: Դե իրենք հնարավորություններ ունեն, այսքան ամիսների ընթացքում Ֆիզուլիից Շուշի ասֆալտապատ ճանապարհ են սարքել: Ես միշտ էլ ասել եմ, որ եկեք արագ սարքենք: Ստեփանակերտից հետո Շուշին է եղել ուշադրության կենտրոնում»:

Դիտարկմանը, որ շատերը միլիարդներ են դիզել, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներում, դղյակներ են սարքել Երևանի կենտրոնում, նախկին նախագահներն ի՞նչ են արել Շուշիի համար, որ հիմա մեծ-մեծ խոսում են, Շուշիի քաղաքապետն ասաց. «Ճիշտն ասած, Շուշիում շենք կառուցելու կարիք էլ չի եղել: Պետք է նորոգեին շենքերը, որտեղ մարդիկ էին ապրում: Շատ կիսավեր տներ կային, որ ժամանակին քաղաքի վարչակազմը տրամադրել էր մարդկանց, որպեսզի պատուհաններ դնեն, որ կոյուղագծերը չսառչեն: Մարդիկ սեփականացրած պահում էին էդ տները, բայց վերջին 8 տարիներին, 2013-ից սկսած ես շատ եմ շարժ նկատել, որ  մարդիկ իրենց տներն էժան ծախում էին, կամ սարքում էին, որ վարձով տան կամ իրենք բնակվեն: Ես չեմ կարող ասել, թե ով որտեղ ինչ է սարքել, իհարկե, լավ կլիներ, որ ավելի շատ ներդրումներ անեին, բայց եղածն էլ քիչ չի:

Ինչ որ սարքվել է, վերջին տարիներին է սարքվել: Օրինակ, վերջին 2-3 տարում ասֆալտապատում է արվել և եկեղեցու դիմացի շենքերի ֆասադներն է փոխվել: նախատեսված էր, որ էլի շենքերի ֆասադներ փոխվեն: ֆուտբոլի դաշտը պետք է սարքվեր: Նախատեսվել էր բարձրահարկ շենքերի մուտքերը լրիվ նորոգենք: Դա մեր բյուջեի հաշվին: Պատերազմը սկսվեց ու ամեն ինչ մնաց:

Ճիշտ է, բարձրահարկ շենքեր չեն սարքվել, որովհետև դրա կարիքը չկար էլ, բայց մզկիթից ներքև շենքը «Հայաստան» հիմնադրամի միջոցներով նորոգվում էր: Բայց որ հիմքից նոր բարձրահարկ շենք սարքվեր, դրա կարիքը չի եղել: Բայց  օրինակ, զրոյից մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենք է սարքվել: Մարդիկ իրենց համար սեփական տներ են սարքել, սկսել էին իրենց տները նորոգել: Պետությունը շինանյութ էր տրամադրում, մարդիկ իրենց տները նորոգում էին: Տեխնոլոգիական համալսարանը կար, նախարարություն կար, շարժը սկսել էր շատանալ քաղաքում: Քաղաքի տեսք էր ստացել Շուշին»:

Արծվիկ Սարգսյանի խոսքով, ճիշտ է, ավերակներ էլ կային, դրանք պատմամշակութային շենքեր էին, նրանք պետք է ուսումնասիրեին, մուտքագրեին, և որոնք պատմական արժեք չունեին, քանդեին. «Պետք է քարերը համարակալեին, որ նորից նույն ձևով սարքեին: Նաև որոշ շենքեր պետք է կոնսերվացնեին, օրինակ, ռեալական ուսումնարանը: Նման գեղեցիկ շենքը կամաց-կամաց քանդվում էր»:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում