Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

«Գեոպրոմայնինգի» շուրջ պայմանավորվածությունները գաղտնի են, իսկ նրանց նախկին գործունեությունը հավատ չի ներշնչում

Նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից մեկն առաջարկել է Հայաստանում նոր պղնձաձուլարան և նոր ատոմակայան կառուցել, որի շուրջ բանակցություններ են ընթանում: Սա այն դեպքում, երբ «Գեոպրոմայնինգ»-ը, որը տարներ շարունակ ոսկի է կորզում Սոթքի հանքից, այդ համայնքում անգամ մի ճանապարհ չէր կառուցել:  Այս խնդրի առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ, թե իրենք ինչ են պայմանավորվել: Այո, նախկինում Սոթք գյուղը, որ պետք է չգիտեմ ինչ ձևի բարեկարգված լիներ, որովհետև այդ հանքի վրա էր հիմնված, էլի նույն թշվառ վիճակում էր, նույն աղքատությունն էր: Ոչ մի ենթակառուցվածքներ չեն ստեղծել մարդկանց նորմալ բնակվելու համար: Հիմա որպեսզի հասկանանք, թե ինչ կլինի, պետք է իմանալ, թե ինչ պայմանավորվածություններ ունեն, ինչ երաշխիքներ ունեն: Նրանց նախկին գործունեությունն այդ երաշխիքները չի տալիս, հավատ չի ներշնչում:

Նույնն էլ Արարատում է, որտեղ իրենց գործարանն է: Բացի դրանից, որ ցիանիդային հարթակ են ստեղծել և ոսկի են կորզում, ոչ մի բան այդ մարզում չի արվել իրենց կողմից, ոչ մի սոցիալական կամ բնապահպանական ծրագրեր չեն իրականացրել: Մարդիկ տարիներ շարունակ բողոքել են դրա դեմ»;

Նրա խոսքով, մնացած պայմանավորվածությունների մասին ոչինչ չի կարող ասել, որովհետև այս գործարքները գաղտնի են արվում. «Դա ևս անթույլատրելի է, որովհետև թափանցիկ պետք է լինի,  ինչի համար ստեղծված է բազմաշահառու խորհուրդ: Նախատեսված է, որ այդ գործընթացները լինեն թափանցիկ, հասանելի հանրությանը, հանրությունը մասնակցի որոշումների կայացմանը, պարզ լինեն իրական շահառուները: Այսօր, փաստորեն, իրական շահառուների փոփոխություն է տեղի ունենում և մենք այդպես էլ չենք հասկանում, թե իրականում ինչ է եղել: Գուցե հօգուտ հանրության է տեղի ունենում, բայց մենք չենք կարող գնահատական տալ, մինչև տեղեկատվությունը հասանելի չլինի»,-ընդգծեց բնապահպան-իրավաբանը:

Նույն խնդրի առնչությամբ, բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն ասաց. «Ես արդեն շատ վաղուց ոչ նախկինների, որ ներկաների որևէ ասած բանի շատ լուրջ չեմ վերաբերվում, որ կարող է դրա տակ լուրջ բան լինել: Դրա համար ցանկություն չունեմ մեկնաբանելու նրանց հայտարարությունները: Այնքան է վստահության մակարդակը զրոյից ցածր, որ ես անմասն կմնամ նրանց ասած որևէ բան մեկնաբանելուց, լինի «Գեոպրոմայնինգ»-ը, կամ մեկ ուրիշ բան:

Բոլորը զբաղված են իմիտացիայով, և այդ անուններով տնտեսվարողները, և նրանց տարբեր թույլտվություն տվողները կամ նրանց հետ պայմանավորվածությունների եկողները: Եթե հանկարծ իրենց ասածներից ինչ-որ բան էլ իրականություն դառնա, պատահաբար, բախտի բերմամբ կարող է լավ բան ստացվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում