Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այս իշխանությունը պետք է գնա, ծնկների վրա բանակցելը հարմար չի․ «դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, դու բանակցային սեղանի վրա ես նստած։ Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»,- Քոչարյանը հավելում է, որ Փաշինյանը չի կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում։ Արդյոք ծնկաչոք դիրքի մասին խոսելու իրավունք ունի մեկը, որը ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մեկ այլ երկրի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔԺԿ անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ: