Օգոստոսի 12-ին գողացել են Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հորը։ Kick Off Nigeria-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի հայրը, ով ապրում և աշխատում է Նիգերիայի Իոս քաղաքում, առավոտյան գնացել է աշխատանքի և չի վերադարձել։
Ֆուտբոլիստին այդ մասին հայտնել են շաբաթ օրը։ «Այս պահին մենք ոչ մի նորություն չունենք Ջոնի հոր մասին և չգիտենք՝ ինչ է պատահել։ Հուսով ենք, որ նրան չեն առևանգել»,- հայտարարել է խաղացողի գործակալ Ջոն Շիտուն։
Նշենք, որ Օբի Միկելի շահերը պաշտպանող Sport Entertainment and Media Group կազմակերպությունը պնդում է, որ ֆուտբոլիստի հորն առևանգել են, և հնարավոր է՝ հանցագործները շուտով փրկագին պահանջեն։









































