Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայի իրադրությունը, ներառյալ Իդլիբը, որտեղ շարունակվում է ահաբեկչական ակտիվությունը, որը խանգարում է կարգավորման գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես սպասվում է, պետությունների ղեկավարները կհանդիպեն հաջորդ շաբաթ:
«Երկու նախագահները քաղաքական կամք են դրսևորել և բանակցային ներուժ են գտել նստելու և պայմանավորվելու համար։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ցավոք, այդ տարածքներից շարունակվում է ահաբեկչական ակտիվությունը։ Դա անընդունելի է, դա վտանգավոր է։ Դա խանգարում է Սիրիայի կարգավորման գործընթացին։ Այս ամենը, հավանաբար, օրակարգում կլինի»,- ասել է Պեսկովը։