Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Լինել Սերժ Սարգսյան

Բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր խոսում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, լավ չեն պատկերացնում կոռուպցիայի դերը ՀՀ գործող իշխանությունների համար:

Ընդհանրապես, Հայաստանում տարածված կարծիք կա, որ կոռուպցիան երկրի իշխանավորների համար փող աշխատելու միջոց է: Իհարկե, այս պնդումը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ, չի արտահայտում ողջ ճշմարտությունը, որովհետև, եթե կոռուպցիոն համակարգի մեջ ընդգրկված մեր պաշտոնյաներին համարժեք կամ դրանից էլ շատ փող տանք, միևնույն է, նրանք կշարունակեն գործել կոռուպցիայի տրամաբանությամբ, քանի որ Հայաստանում կոռուպցիան ոչ այնքան փող աշխատելու միջոց է, որքան կառավարման մեթոդ:

Կոռուպցիայի այսօրինակ առաջընթացի համար օբյեկտիվ հիմքեր կան. երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե իր կուսակցությունը իր ժողովուրդն է, ընդամենը խոստովանում էր, որ կուսակցություն չունի: Իսկ քաղաքական լիդերի համար կուսակցություն չունենալ` նշանակում է զրկված լինել քաղաքական թիմ և հենարան ունենալուց: Իհարկե, կային կուսակցություններ, որոնց վրա Քոչարյանը կարող էր հենվել, բայց այդ հենարանը չէր կարող նրան հուսալի թվալ, որովհետև այդ կուսակցությունների վերնախավի հետ ընդհանուր շատ քիչ բան ունենալով՝ նա չէր կարող հենվել նրանց վրա: Եվ ահա, այս պայմաններում էր, երբ ստեղծվեց մի վիճակ, երբ որ կոռուպցիան դարձավ կառավարման համակարգ: Արդյունքում` յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ բան է տալիս իշխող վարչակազմին, փոխարենը պետք է ինչ-որ բան ստանա, եթե ինչ-որ բան է ստանում, պետք է ինչ-որ բան տա, և այսպես շարունակ:

Քոչարյանից հետո իրավիճակն այնքան խոր արմատներ էր գցել, որ ո՛չ Սերժ Սարգսյանի 2007-ի, ո՛չ էլ առավել ևս Տիգրան Սարգսյանի անդամագրումը «Հանրապետականին» այլևս չէր կարող կառավարման այս մոդուսին այլընտրանք առաջարկել: Այսպես գործող իշխանությունները լուծում են շատ կարևոր խնդիր` իրենց հետ գործ ունեցածներին հնարավորինս վերահսկելի են դարձնում իրենց համար և փոխարենը շրջանառության մեջ են դնում հասկացություններ, որոնք ի վիճակի են լիարժեք փոխարինել քաղաքական գաղափարներին, աշխարհայացքներին, սկզբունքներին և այլն, և այսպես շարունակ: Ասել է թե՝ Հայաստանում արմատախիլ անել կոռուպցիան, նշանակում է հիմքից զրկել գործող իշխանությանը, որովհետև այդ իշխանությունը հիմնված է կոճակ սեղմող պատգամավորների, կոռումպացված ոստիկանների, ծախու դատավորների, հասարակական գործիչների, մտավորականների, լրագրողների վրա:

Դե հիմա անկեղծ ասեք` եթե դուք լինեիք Սերժ Սարգսյանի փոխարեն, կցանկանայի՞ք վերացնել կոռուպցիան:

Հասկանալի է, որ քաղաքական ճանապարհով նախարար դարձածը կարող է որոշակի սկզբունքներ հետապնդել, վիճել, չհամաձայնել, ընդհուպ հրաժարական տալ հանուն այդ սկզբունքի: Բայց եթե մարդը մեկ-երկու միլիոն դոլար է տվել նախարար դառնալու համար, հո հիմա՞ր չի սկզբունքներ հետապնդի: Նա պետք է իր արած ներդրումը ետ ստանալու նպատակ հետապնդի, ինչը և անում են հայրենի կառավարության շատ ու շատ անդամներ: Եվ ի դեպ, այս իմաստով հայրենի կառավարությունը, չնչին բացառություններով, կարելի է երկու մասի բաժանել. տվողներ և վերցնողներ (ոմանք էլ համակարգում են տալու և ստանալու աշխատանքները): Արդյունքում բոլորը գոհ ու երջանիկ են, կյանքը՝ ուրախ, ապրուստն էլ՝ ձրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում