
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անկախության օրվան ընդառաջ մեռած պետությանը (սովետական բոլշևիզմին) ուղղված միակողմանի և անպատասխան սիրո ու հավատարմության ստրկամիտ պաստառները փոխարինե՛ք մեր լուսավոր հերոսների նկարներով, ովքեր իրենց կյանքը չխնայեցին, որ մեր անկախությունը, թեկուզ այս աստիճան վիրավոր և խոցված, պահպանվի։ Հանրապետության բոլոր բնակավայրերում տեղադրե՛ք մեր հերոսների լուսանկարներով պաստառներ, որ անկախության կրտսեր սերունդը տեսնի և հասկանա, որ ավագ եղբայրները 30 տարի շարունակ իրենց կյանքի գնով են պաշտպանել և իրեն թողել այն հայրենիքը և պետությունը, որը պարտավոր են փայփայել ամենից շատ։ Փոխանցե՛ք կրտսեր սերնդին այդ պատգամն առանց օտարի գթասրտությանը հանձնվելու։ Անկախությունը գիտակցություն է, հոգեվիճակ և նպատակ, հանուն որի բոլոր միջոցերն են արդարացված…