Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

ԱՄՆ դեսպանի կարևոր հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 15-ին հերթական անգամ անդրադարձել է արցախյան հարցին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում: ԱՄՆ դեսպանը կրկնել է օրեր առաջ արտահայտած միտքը, որ ԱՄՆ-ը Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը: Լին Թրեյսիի, և ընդհանրապես Արցախի կարգավիճակի վերաբերյալ արտերկրի որևէ դիվանագետի հայտարարություն անշուշտ շատ կարևոր է Հայաստանի և Արցախի համար: Ամբողջ հարցն այն է, որ ԱՄՆ դեսպանն ասում է նաև այլ կարևոր բաներ, որոնք թերևս խորքային առումով առավել մեծ ուշադրության կարիք ունեն և ամերիկացի դիվանագետը չի բացառվում նաև հենց Հայաստանի հանրային շրջանակներում այդ ուշադրությունը խթանելու համար է անում դրանք: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ստեղծված իրավիճակի առնչությամբ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, գնահատականին, որ պարբերաբար ծագող լարվածությունները կարող են հանգուցալուծվել միայն «համապարփակ կարգավորման» պարագայում:

Առաջին հայացքից այդ հայտարարությունը միանգամայն հասկանալիորեն ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչի մասին բաց խոսում է ԱՄՆ-ը: Սակայն այստեղ առկա է մեկ այլ հարց: ԱՄՆ դեսպանը իհարկե շատ լավ գիտե, որ պարբերական լարվածություններ առաջացնում է Ադրբեջանը, և անում է դա այդ թվում և կարգավիճակի հարցը այսպես ասած օրակարգից հանելու համար, փորձելով այդ ուղղությամբ ճնշում բանեցնել Հայաստանի վրա: Հետևաբար, մտածել, թե ԱՄՆ դեսպանը կարգավիճակի հարցի լուծումով է դիտարկում լարվածության հանգուցալուծում, կլինի շատ միամիտ: Առավել ևս, որ դիվանագետը անկասկած լավ է պատկերացնում, որ տեսանելի ապագայուն մեղմ ասած իրատեսական չէ կարգավիճակի հարցի լուծում: Ըստ այդմ, շատ կարևոր շեշտադրում անելով, որ կարգավիճակի հարցը բաց է, դեսպան Թրեյսին այդուհանդերձ տալիս է նաև շատ կարևոր մտորումների առիթ՝ ի՞նչ է նշանակում «համապարփակ լուծում», որը պետք է հանգուցալուծի պարբերաբար ծագող լարվածությունը, այն դեպքում, երբ բոլորը լավ գիտեն դրա աղբյուրը՝ Ադրբեջան: Նշանակո՞ւմ է դա, որ «համապարփակ» լուծումը ներառում է ոչ միայն չլուծված կարգավիճակի, այլ նաև ուրիշ հարցեր, որոնք կարող են տեղավորվել Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակում:

Համենայնդեպս, հաջորդ անգամ թերևս հայաստանյան մեդիայի ներկայացուցիչները գուցե փորձեն դեսպան Թրեյսիից հետաքրքրվել «համապարփակ լուծում» հասկացության առնվազն որոշ հանգուցային կետերի մասին, թե, ըստ Միացյալ Նահանգների, ի՞նչ կետեր է ներառում այդ լուծումը՝ կարգավիճակի հարցից բացի, եթե իհարկե ներառում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում