Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, ևս երեքը վիրավորվել են:Այս տվյալները ներկայացրել է As Sumariyah հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմինների աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ծայրահեղականները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող Քիրքուք նահանգի գյուղի անվտանգության ուժերի վրա: ԻՊ զինյալների հարձակման հետևքանքով 7 ոստիկան էր զոհվել ,մի քանիսը վիրավորվել։