Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու պատրաստակամության մասին հայտնի հայտարարությունն անում է ոչ առաջին անգամ: Ընդ որում, նաեւ 44-օրյա պատերազմից հետո ոչ առաջին անգամ: Արդյոք մեծ աժիոտաժի անհրաժեշտություն կա: Էրդողանի հայտարարությունը Ռուսաստանի և Արեւմուտքի հետ խաղի դրվագ է: Արդյոք Հայաստանի հետ հարաբերությունը Թուրքիային ներկայում հետաքրքրում է: Հայաստանի հանդեպ նկատելի ռեվերանսը ինչով է պայմանավորված։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: