Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Եթե այսպես շարունակվեց, հետևանքները շատ վատ են լինելու․ արյունահեղություն կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկել են և մենք ականատես ենք լինում, թե ինչ մթնոլորտում են անցնում ԱԺ նիստերը։ Մի քանի օր է կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում ուղեկցվում է հայհոյանքներով, ծեծուջարդով։ Հետևո՞ւմ եք այս զարգացումներին և ի՞նչ դիտարկումներ ունեք դրա հետ կապված։

-Իմ համար շատ ցավալի ու վիրավորական պահ է։ Երկիրը ճգնաժամային իրավիճակում է և փոխարենը ընդդիմությունն ու իշխանությունը իրար հետ լեզու գտնեն, բաժանվել են երկու մասին ու հայի թուրքի պես իրար հետ կռիվ են տալիս, անձնական թշնամանք են տածում իրար նկատմամբ։  Տպավորություն է, թե բոլորը երկնքից են իջել, ոտներն էլ ամպոտ է։ Բայց ես մի բան կարող եմ ասել, որ այս մոտեցումը երկիրը տանելու է կործանման, շատ  սխալ է այս մոտեցումը։ Պետք է ընդհանուր լեզու գտնել իրար հետ, զիջումների գնալ ու երկիրը հանել այս վիճակից։

-Բայց այս իրավիճակում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ այս ընդդիմությունն ու այս իշխանությունը կարող են լեզու գտնել իրար հետ։ Ձեզ համար դա իրատեսակա՞ն է։

-Ես մտածում եմ, որ այլ ելք չկա։ Եթե այսպես շարունակվեց հետևանքները շատ վատ են լինելու։ Վաղը իշխանությունների համախոհներն են հավաքվելու դուրսը, ընդդիմության համախոհներն էլ մի կողմից ու հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, արյունահեղություն կլինի ու երկիրը կտանեն լրիվ կործանման։

Այսինքն Դուք մտավախություն ունեք, որ Ազգային ժողովի ծեծկռտուքը ինչ-որ պահից կտեղափոխվի արդեն փողոց ու իշխանության և ընդդիմության համախոհները կսկսեն հաշիվներ մաքրե՞լ։

-Այո, այդ երկու ուժերի համախոհներն արդեն իսկ տրամադրվում են դրան։ Նրանց հարազատները, թիմակիցները, աջակիցները արդեն դուրսը կսկսեն իրար հետ հարցեր պարզել։ Այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ էին անում։ Սեպտեմբեր ամսից արդեն կտեսնեք, թե ոնց են սկսելու ուտել իրար։

Պարոն Հակոբյան, արդեն իսկ ակնհայտ է, որ այս կազմով Ազգային ժողովը չի կարող լիարժեք աշխատել, օրենսդիր գործունեությամբ զբաղվել։ Արդեն կարծիքներ են հնչում, որ այս խորհրդարանը չի կարող իր սահմանված ժամկետում գործունեություն ծավալել։ Դա արդեն ընդունում  են ընդդիմության ներկայացուցիչները։ Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում։ Նոր արտահերթ ընտրությունները իրատեսական են։

-Իրենք եթե ընդհանուր լեզու չգտան, ընդհանուր հայտարարի չեկան, բնականաբար ամեն ինչ դրան է տանելու։ Ժողովրդին խոստացվեց պողպատե մանդատ կիրառել, օրենքի դիկտատուրա սահմանել և այլն, ժողովուրդը սպասելիքներ ունի այս իշխանությունից, բայց եթե այսպես շարունակվեց, ապա ոչ այդ սպասելիքները կիրականանան, ոչ էլ Ազգային ժողովն ի վիճակի կլինի պատշաճ աշխատել։ Ես ստեղ լավ բան չեմ տեսնում, եթե իրենք իրար հետ լեզու չգտնեն։

Իսկ Դուք ընդդիմության գործողություններում միտում չե՞ք տեսնում։ Իրենք ի՞նչ խնդիր են լուծում։ Կարծես հենց սկզբից էլ հայտարարել էին, որ գնում են Ազգային ժողով իշխանության կյանքը դժոխքի վերածելու համար։

-Ընդդիմության գործն է հենց միտումնավոր ինչ -որ բաներ անել։ Իրենք մեծ աշխատանք են տարել, բայց ընտրություններում պարտվել են։ Բայց ես այստեղ ավելի շատ բրակը տեսնում եմ իշխանության ներկայացուցիչերի մեջ։ Օրինակ Խաչատուր Սուքիասյանը վեր է կացել ու Վազգեն Սարգսյանի մասին է խոսում։ Վեր է կացել ու հայտարարում է, որ այդ շարժումը ճիշտ չի եղել, պետք է պատերազմ չլիներ։ Բա Վազգեն Սարգսյանը պատերազմ կրած հրամանատար է, այդքան տղաներ զոհվեցին, մենք վիրավորվեցինք, հազարավոր ընկերներ կորցրեցինք։ Բա պատերազմը չվերջացած Վազգեն Սարգսյանը  պետք է երկու ձեռքով կողմ լիներ, որ տարածքները հետ տային։ Վազգենը ոնց կարող էր դրան կողմ լինել։ Վազգենը կողմ լիներ, հազարավոր տղերք դեմ կլինեին Վազգենին։ Հիմա ոնց կարելի է կանգնել Ազգային ժողովի ամբիոնի մոտ և հայտարարել, որ Վազգեն Սարգսյանը ճիշտ չի արել։ Խաչատուր Սուքիասյանը ատամներով Նիկոլ է պաշտպանում և հիմա նման ելույթներով ստիպում է, որ մենք մտածենք, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ ինքը պետք է նման կերպ խոսի Վազգենի հասցեին։ Վազգենը մնար, հիմա մենք լրիվ ուրիշ վիճակում կլինեինք։ Բայց էդ մարդու գլուխը կերան ու հիմա ինչ ասես խոսում են։ Եթե մենք պետք է էն ժամանակ հողերը տայինք, ապա  մեր տղաները ինչի գնացին զոհվեցին։ Տե՞նց ա Խաչատուր Սուքիասյանը մտածում։ Որ տենց ա, հենա թուրքը Զանգեզուրնա ուզում, Սևաննա ուզում, թող տան առանց պատերազմ։ Հետո էլ Սևանը։ Ես չէի պատկերացնի, որ նման գաղափարի կրողները պետք է մտնեն Ազգային ժողով։ Խաչատուր Սուքիասյանը պետք է ներողություն խնդրի իր ասածների համար։ Ես զինակից ընկերներ ունեմ Ազգային ժողովում՝ Մելքոնյան Գագիկը, Քոչարյան Անդրանիկը ։ Հիմա նման ելույթներով ոմանք կարծես ցանկանում են միտումնավոր պատմության մեջ գցեն այդ տղաներին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում