Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի և «Թալիբանի» միջև բանակցություններ են ընթացել

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման և Ազգային դիմադրության ճակատի ներկայացուցիչների միջև բանակցություններ են տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Աբդուլ Հաֆիզ Մանսուրը, որը ներկայացնում է թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգի՝ հյուսիսային Փանջշիրի բանակցողների խումը:

«Բանակցություններն անցել են լավ մթնոլորտում: Սա առաջին դեպքն է, երբ երկու կողմերն ուղիղ երկխոսություն ունեցան: Կողմերը պայմանավորվեցին շարունակել խաղաղության մասին երկխոսությունը՝ միմյանց դիրքերի վրա զինված հարձակումներից խուսափելու համար»,-ասել է Մանսուրը, ով ավելի վաղ մասնակցել է միջաֆղանական խորհրդակցություններին`որպես Աֆղանստանի կառավարության պատվիրակության անդամ:

Օրերս աֆղանական Tolo news հեռուստաալիքը հայտնել էր, որ թալիբների պատվիրակությունը բանակցությունների է գնացել Փանջշիրի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն ճանաչել Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության բռնազավթումը: Ըստ աղբյուրների, արմատականների ներկայացուցիչները պետք է համոզեն Ահմադ Մասուդին ՝ հայտնի դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդուն, ով ղեկավարել է դիմադրությունը Փանջշիրում, երկխոսության միջոցով լուծել կողմերի միջև եղած տարաձայնությունները:

Ավելի վաղ, սակայն, ՏԱՍՍ-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ Մասուդը մերժել է թալիբների պատվիրակության առաջարկները ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման համար ՝ դրանք համարելով անընդունելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում