Օգոստոսի 12-ին, ժամը 10.10-ի սահմաններում, 35-ամյա Նաիրի Ս.-ի վարած «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է 30-ամյա Անուշավան Ա.-ի վարած «ԿամԱԶ-6520» մակնիշի բեռնատար-բետոնաշաղախիչ ավտոմեքենային: «ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:








































