ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի վիրտուալ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է զորքերը դուրս բերել Աֆղանստանից նախատեսված ժամկետում՝ մինչև օգոստոսի 31-ը, սակայն չի բացառել երկրում ԱՄՆ առաքելության երկարաձգումը։ Այս մասին հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրը:
«Ըստ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Բայդենը հայտարարել է, որ տվյալ պահին մտադիր է մինչ օգոստոսի 31 -ը վերջնականապես դուրս բերել ամերիկյան զորքերն Աֆղանստանից՝ դա պատճառաբանելով ահաբեկչական հարձակման մեծ ռիսկով: Միաժամանակ նախագահը հայտարարել է, որ այդ առաքելությունը երկարացնելու հնարավորություն կա»,-գրում է թերթը:
Աֆղանստանում տիրող իրավիճակին նվիրված G7-ի վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Քաբուլում օպերացիայի յուրաքանչյուր ավել օր մեծացնում է ահաբեկչական սպառնալիքը։







































