«Արմավիր» ՔԿՀ-ում՝ կալանավորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ ՔԿԾ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել էր կալանավոր Սիմոնյանի դին՝ կախված վիճակում։
ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ին հաստատել են կալանավորի մահը՝ նշելով, որ նա օրեր առաջ էր կալանավորվել ու ՔԿՀ տեղափոխվել։
«Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ծնողի կողմից 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 07․08․2021 թվականին»,- հայտնել են ծառայությունից։
Ընդամենը մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, նրա դին հայտնաբերվել է սավանով ճաղավանդակից կախված վիճակում։









































